











ԱՍԲԱ՝ Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը եկամուտ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում խթանել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար կայուն բնակարանների զարգացումը:
ԱՍԲԱ-ն ստեղծվել է սոցիալական մատչելի բնակարանային ոլորտում հայ-հոլանդական համագործակցության արդյունքում և իր Խորհրդի կազմում ներառում է ոլորտի առաջատար հայ և հոլանդացի փորձագետներ: |
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ
Է`
- ստեղծել մատչելի բնակարանային ֆոնդ Հայաստանում
- խթանել բնակարանների կառավարման նորարարական մոտեցումները Հայաստանում
- աջակցել Հայաստանում մատչելի սոցիալական բնակարանային ոլորտի համար համապատասխան օրենսդրության ստեղծմանը
- խթանել հանրային և մասնավոր հատվածների գործակցությունը հանուն մատչելի բնակարանների
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է. Հայաստանի քաղաքացիների համար հասանելի դարձնել հուսալի և մատչելի բնակարանները: